Շոուն չափից ու սահմաններից դուրս էր. «Ելք» խմբակցության ղեկավար

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում, է, որ «Երկիր ծիրանի»-ի այսօրվա արածը չափից ու սահմաններից դուրս էր:

«Այս շոուն չափից ու սահմաններից դուրս էր», — ասաց նա:
Նա գործընկերներին հորդորեց իր ելույթը չընդունել որպես քննադատություն:
«Իմ ելույթը ընդունել ոչ թե քննդատություն, այլ հասկանալ մի պարզ բան, որ հնարավոր է հետևողականորեն, քայլեր անելով օգնել այդ գարշահոտությունը վերացնել: Այն, ինչ եղավ այսօր, դա որևէ բանի չի կարող օգնել: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ նիստերի բնականոն ընթացքը չխաթարվի», — ասաց Դավիթ Խաժակյանը:
Նա ընդգծեց, որ գործընկերների քայլն անընդունելի էր:
«Կարծում եմ, որ դա անընդունելի էր մեր նկատմամբ, այն գործի նկատմամբ, որը մենք փորձում ենք անել ու օգնել այն մարդկանց, ովքեր ընտրել են մեզ», — ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Այս թեմայով