Շնորհիվ «Լուսավոր Սահման» ծրագրի 4343 ընտանիք էլեկտրաէներգիա է խնայում

Ս.թ. մայիսի 14-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund — R2E2) աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ Լուսավոր Սահման — Bright Border բարեգործական ծրագրի շրջանակներում հիմնադրամի աշխատակիցները այցելեցին ՀՀ Տավուշի մարզի երեք սահմանամերձ գյուղեր՝ Ներքին ԾաղկավանՈսկեվանՍարիգյուղ

Նախաձեռնությունը ընթանում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հովանու ներքո: Հիմնադրամի աշխատակիցները նշված սահմանամերձ երեք գյուղերի 672 ընտանիքին տրամադրեցին 5-ական լուսադիոդային լամպեր, որոնց ընդհանուր քանակը կազմում է 3360 լամպ:

Համայնքներին տրամադրված LED լամպերը կապահովեն 80-90% էներգախնայողություն, ունեն 3 տարվա երաշխիք:

Լուսավոր Սահման — Bright Border-ը կամավորական-հասարակական նախաձեռնություն է, որը Հանայստանում և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով նպատակ ունի երկրի բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին :

2016թ. նոյեմբերից մեկնակած նախաձեռնության շնորհիվ արդեն 22 համայնքների 4343 ընտանիքներին տրամադրվել է 5–ական լուսադիոդային լամպ, ընդանուր 21000 լամպ: Ծրագիրը շարունակվում է:

 


Այս թեմայով