«Շները հաչում են, իսկ քարավանը՝ գնում»

vahanՄամուլն այսօր գրել էր, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը 2015 թվականի վերջին մտադրություն է ունեցել հրաժարական տալ, սակայն ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ նշմարվող կոալիցիայի հեռանկարի պատճառով հրաժարվել այդ մտքից: Politik.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ շատ լավ գիտի, թե ով է նման լուրերի ետևում կանգնած. «Ես հասկանում եմ, որ շատ մարդկանց հանգիստ չի տալիս մեր երկրում երիտասարդ նոր դեմքերի առաջընթացը քաղաքական դաշտում և մարդիկ դա շատ ծանր են տանում: Ինձ համար պարզ է նման կեղծ լուրեր և «հավաստի տեղեկություններ» տարածողի անունը և ազգանունը, սակայն քաղաքական էթիկայից ելնելով՝ մաղթում եմ իրեն ինքնակայացում»,- նշեց Վահան Բաբայանը՝ ավելացնելով.

«Շները հաչում են, իսկ քարավանը՝ գնում»:

 


Այս թեմայով