Շմայսը որոշել է բիզնեսով զբաղվել. մեծ շինություն է կառուցում

Ազգային Ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ակտիվ քաղաքական կյանքից հեռանալուց հետո որոշել է իրեն փորձել բիզնես ոլորտում:

Մովսիսյանը շինարարական մեծ ծավալների աշխատանք է իրականացնում Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում: Շինհրապարակի տեսանելի վայրում փակցված տեղեկատվություն չկար, թե կառուցվելիք շինությունը ինչ նպատակով է հետագայում օգտագործվելու, սակայն Մուսալեռ գյուղի բնակիները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ ինչ որ արտադրական տարածք է կառուցվում և դեռ հստակ չէ, թե Մովսիսյանը ինչ արտադրություն է հիմնելու:

 


Այս թեմայով