Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Շմայսը, Բուռնաշը և Նովոն ստացել են իրենց «սև թուղթը»

Շմայսը, Բուռնաշը և Նովոն ստացել են իրենց «սև թուղթը»

Untitled-510Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է Սահմանադրական բարեփոխումների հաջող ավարտին: Մեր տեղեկություններով նա Սահմանադրական բարեփոխումներին է պատրաստում նաև ՀՀԿ-ին: Սերժ Սարգսյանը իր մերձավորների շրջապատում հայտարարել է, որ ԱԺ մյուս ընտրություններին ՀՀԿ ցուցակում չեն լինի օլիգարխներ կամ կլինեն մեկ երկուսը: Այս կերպ Սերժ Սարգսյանը փորձում է ավելի քաղաքական և աշխատունակ դարձնել ՀՀԿ-ն, որպեսզի ընդդիմադիրների ձեռքը կարողանան դիմանալ ԱԺ-ում:

Ըստ մեր տեղեկությունների այս պահին ՀՀԿ պատգամավորներից Առաքել Մովսիսյանն, Աշոտ Աղաբաբյանը ու Նահապետ Գևորգյանը արդեն իսկ տեղեկացված են, որ իրենք չեն լինի 2017 թվականի խորհրդարանում: Նման ճակատագրի կարժանանա նաև Տարոն Մարգարյանի աներորդին և մի քանի այլ ՀՀԿ-ական մականուավորներ:

Դիտվել է 899 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy