Home » ՄԱՄՈՒԼ » Շմայսը առաջնորդվում է աչքաչափով

Շմայսը առաջնորդվում է աչքաչափով

շմայս«ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) իր ընտրատարածքում որոշ օբյեկտներում շինարարական աշխատանքներ կատարելու համար առաջարկներ է արել լրացուցիչ գումարներ հատկացնել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով։
Տարօրինակն այն է. որ նրա բոլոր առաջարկություններն կլոր թվերով են. օրինակ, առաջարկում Է ուղիղ 50 մլն դրամ հատկացնել Բաղրամյան գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար, 40 մլն՝ Թաիրով գյուղի կոյուղու համար…։ ՈրևԷ շինաշխատանքի նախահաշիվ չի կարող այսքան կլոր թիվ կազմել։ Այլ կերպ ասած, Շմայսը առաջնորդվում է աչքաչափով, ոչ թե նախահաշվով։ Բայց ամենատարօրինակն այն է, որ նրա 4 առաջարկներից երկուսը կառավարությունն ընդունել է, մեկը ամբողջությամբ, մեկը մասնակի։ Ընդ որում կառավարությունը նույնպես առաջնորդվել է աչքաչափով՝ Շմայսի առաջարկած օբյեկտներից մեկի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով նախատեսվել է էլի կլոր 5.0 մլն դրամ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ>  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy