Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում

3c1565ea8a4f8bc0ccceda4dbb6c7d69Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Վազ 2121 մակնիշի 32 ՕՏ 611 համարանաիշի, Mercedes մակնիշի 34 QZ 737 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 47 TO 777 համարանիշի, «ԶԻԼ» մակնիշի 28 ԼՏ 116 համարանիշի, Samand մակնիշի 34 FM 030 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները Нива-ի մեջ հայտնաբերել են արյան հետքեր, իսկ քիչ այն կողմ՝ գլուխը վիրակապված մի երիտասարդի: Վերջինս ոստիկաններին համոզում էր, որ ինքը վթարի հետ կապ չունի, այլ իր ընկերն է վարորդը եղել, իսկ ինքը վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքի մոտ վայր ընկնելու հետևանքով, սակայն տեղում պարզվեց, որ ինքը եղել է Нива-ի մեջ, իսկ հետո պնդում էր, որ, ճիշտ է՝ ինքը մեքենայի մեջ եղել է, բայց վնասվածքը ստացել է Մասիվում՝ իրենց շենքի մուտքի մոտ:

Մանրամասները` shamshyan.com կայքում:

0c91e2f6fd40fbd390cd91af7ed2ce9a 3c1565ea8a4f8bc0ccceda4dbb6c7d69 9f9cd9afb977b83b86bd79b4e74b412e a55543067fb584ef84a0afcdc439976c ee07c4a0e047e805ce6ec3261acdc4da

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 115 անգամ
 


Այս թեմայով