Շղթայական ավտովթար՝ Մարզահամերգային համալիրի մոտ. կա վիրավոր

231691561386930995shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Մարզահամերգային համալիրի հարևանությամբ, բախվել են Lexus մակնիշի 14 ՕՕ 505 համարանիշի, Opel մակնիշի 35 ԼD 516 համարանիշի, ГАЗель մակնիշի 07 88 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներից 1 հոգի բուժօգնության է դիմել Արմենիա բժշկական կենտրոն: Մինչ վթարի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, Lexus-ի վրայից հանել էին համարանիշները: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայր էր ժամանել ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, սակայն, քանի որ հիվանդանոցից ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել հիվանդանոցից, հետաքննիչը դադարեցրեց իր գործողությունները դեպքի վայրում, քանի որ փաստով պետք է զբաղվի արդեն քննչական բաժինը:

Դիտվել է 98 անգամ
 


Այս թեմայով