«Շիրակ» օդանավակայանում ՌԴ քաղաքացի է բերման ենթարկվել

«Շիրակ» օդանավակայանում ՌԴ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ խախտել է օդանավում վարքի կանոններն ու հասարակական կարգը:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից հայտնել են, որ հունվարի 18-ին՝ ժամը 20:20-ին «Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի մեջ անկարգ ուղևոր կա, խնդրում են, որ մոտենա ոստիկանության ծառայող:

«Մեկնած խումբը պարզել է, որ 1980 թվականին ծնված ՌԴ քաղաքացին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, խախտել է օդանավի վարքի կանոնները, իսկ ժամանման սրահում խախտել է հասարակական կարգը, ինչի համար բերման է ենթարկվել «Շիրակի» օդանավակայանի գծային բաժանմունք»,-հայտնեցին ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ կատարվում է հետաքննություն:

 


Այս թեմայով