Home » ՄԱՄՈՒԼ » Շիրակի մարզպետը՝ Գյումրիի թատրոնի բակի եղեւնիները Պուտինի այցից հետո հանելու մասին

Շիրակի մարզպետը՝ Գյումրիի թատրոնի բակի եղեւնիները Պուտինի այցից հետո հանելու մասին

7538«Ժամանակ» թերթը գրում է, որ հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում, որ Պուտինի այցի պատճառով Գյումրիում թաղումներ ու հարսանիքներ էին հետաձգվել, մարդկանց զգուշացրել  էին լվացք չկախել, մարդկանց փողոց էին հանել, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է, որ դրանք մեկի հորինած բաներն են, սուտ են, որովհետեւ «մենք նույնիսկ մարդկանց չէինք հրավիրել ընդունելություններին, որ գային մասնակցեին եւ այլն։

«Մենք մարդ չենք հանել փողոց, բացարձակ։ Ինչ եղել է՝ ինքնաբուխ է եղել»։ Մեր հաջորդ հարցին՝ իսկ այցից հետո թատրոնի բակի եղեւնիներն ինչո՞ւ հանվեցին, պատասխանեց. «Դրանք դեկորատիվ, չաճող բաներ են, դա դրել էին, մենք չէինք դրա հեղինակը, դեկորացիաներով զբաղվողներն էին արել։ Հիմա դրանք հանվել են, որ տեղը նոր աճող բան դրվի, թէ չէ դա չէր աճում։ Տարածքը կբարեկարգվի, կկանաչապատվի, եւ աճող ծառեր կդրվեն»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 73 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy