Շեֆ ջան թող ես դրան բռնաբարեմ. Շմայսը՝ Սերժ Սարգսյանին


Inaguracia, Serzh SargsyanPolitik.am:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱՆՔ: Սահմանադրական բարեփոխումների հետ կապված Սերժ Սարգսյանն  իշխանական կարկառուն դեմքերին կանչում է քննարկման: Քարտուղարուհուն խնդրում է  ներկաներին բաժանել Սահմանադրության նախագիծը: Երբ բոլորն արդեն ունեն բաղձալի փաստաթուղթը, Սերժ Սարգսյանը սկսում է իր խոսքը ու մի պահ նայում է Աշոտյանին.

«Աշոտյան դու ջոկիր»,-ասում է Ս. Սարգսյանը: Այս խոսքից հետո Աշոտյանը մի կողմ է դնում նախագծի իր օրինակը և դուրս գալիս դահլիճից:

«Տիկնայք և պարոնայք, այս փաստաթուղթը մեր երկրի զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի և մենք,  բոլորս, միասին պետք է հանրությանը հասցնենք սրա առավելությունները: Դրա համար այսօր ես  ձեզ կներկայացնեմ և վստահ եմ, որ սահմանադրության մեջ դրված գաղափարները դուք ևս կհասցնեք հանրությանը»,-ասում է Սերժ Սարգսյանը:

Այդ պահին գեներալներ Սեյրան Սարոյանը և Մանվել Գրիգորյանը անհանգիստ կանգնում են տեղից: Գեներալ Մանվելն ասում է.«Նախակա ջան բա էս թուղթ ընչի հայերենով չեք գրե՝ մենք էլ կարդանք: Ես Սեյրան չենք կրում կարդալ»:

«Մանվել, հայերեն է, ուղղակի թուղթը ճիշտ դիրքով պահի»,-ասում է ՀՀԿ նախագահը:

Գեներալները գլխի են ընկում և ուղղելով նախագիծը՝ նստում իրենց տեղում և պատվում մանկական ուրախությամբ:

«Սահմանադրության նախագծի կարևոր գաղափարներից մեկն այն է, որ նախագահը չի ունենա բացարձակ իշխանություն: Այս գաղափարի հեղինակները  ելնում են մեր երկրի շահերից և կարծում են, որ միահեծան իշխանությունը ձեռնտու չէ Հայաստանի նման երկրներին»,-շարունակում է Սերժ Սարգսյանը:

Այդ պահին տեղից անհանգիստ պոկվում է Շմայսը.«Ո՞նց,  նախագահը չի ունենա բացարձակ իշխանությո՞ւն: Ես դե՛մ եմ, շատ էլ դեմ եմ նախագահ ջան: Հիմա խնդրում եմ դու ասա ովա՞ դրա հեղինակը՝  ես իմ շոֆեռին ասեմ գնա մի երկու չափալախ տա դրան, կամ թույլ տուր ես դրա գլուխը կտրեմ ու բռնաբարեմ»:

«Ստափվիր գժուկս: Քո փամփլիկ թաթիկներով չես կարող դրանց հախից գալ: Ես իմ հրեշտակներին կուղարկեմ ջրցան մեքենաներով ու դրանց հարցերը կլուծեն»,-արձագանքում է Վլադիմիր Գասպարյանը:

«Հանսգտացեք հարգելիներս,  ես ինքս կողմ եմ նման մոտեցմանը և սահամանդրության այդ կետը ինձ համար ընդունելի է»,- ասում է Սերժ Սրագսյանը:

«Նախագահ ջան մի բան էլ ես ասեմ»,-ասում է Սեյրան Սարոյանը.«Էստեղ գրված է, որ….մի րոպե…գրված է….Էն Աշոտյանին ուր ուղարկեցինք կմնար կկարդար: Շարմազանո՜վ, էդա էս տողը կարդա»,- թուղթը փոխանցում է Շարմազանավին:

«Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»,- ընթերցում է Շարմազանովը:

«Նախագահ ջան հլա ես ու Շմայս մարդ սպանենք հասկացանք, բա մնացածին խի՞ ենք էդ իրավունքը տալիս»,- հարցնում է Ս. Սարոյանը:

Այս կետի վրա Հանրապետականների մոտ իրարանցում է սկսվում և մեկը  մյուսին շշնջում է, որ այս կետի հիման վրա իրենց էլ կարող են սպանել:

«Հանգստացեք հարգելիներս: Հայաստանում միայն Սուրիկն ու իր գերդաստանը կարող են մարդ սպանել և անպատիժ մնալ»,-ՀՀԿ-ականների փարատում  է Ս. Սարգսյանը:

Այս խոսքերից հետո քննարկման մասնակիցները  շունչ են քաշում  և նստում են իրենց տեղերում: Սերժ Սարգսյանը վերցնում է իր թուղթը և ցանկանում է  շարունակել, սակայն  այդ պահին ներս է մտնում Սամվել Ալեքսանյանը հարբած վիճակում  և մոտենում Սերժ Սարգսյանին.

«Նախագահ ջան, էս ինչ ենք ստեղ հավաքվել՝  եկեք գնանք Փարվանա մի կտոր հաց ուտենք: Վսյո ժողովուրդ գնացինք Փարվանա, ինչ սահմանադրություն,  ինչ բան»,-ասում է Սամվել Ալեքսանյանը:

Հանրապետականները քարանում են և չգիտեն ինչպես պահեն իրենց: Շմայսը պատրաստվում է հարձակվել  Ալեքսանյանի վրա: Այդ պահին Սերժ Սարգսյանը ձեռքի թուղը նետում է սեղանին և ոտքի կանգնում.

«Ճիշտ ես ասում Սամո ջան, գնացի՛նք քեֆ անելու, մի շաբաթ ա հարսանիք չեմ գնացել: Ժողովուրդ գնացինք, էստեղ քննարկելու հարց չկա, դուք էլ ժողովրդին հասցրեք, որ պետք է կողմ լինեն իմ սահմանադրությանը՝  մնացած հարցրեը մենք կլուծենք»:

Բորիս Մուրազի- խմբագիր

Դիտվել է 5,374 անգամ
 


Այս թեմայով