Շերեմետևո օդանավակայանում մահացած տղամարդը ՀՀ քաղաքացի է

Մասնագետները պարզել են Շերեմետևո օդանավակայանում մահացած անձի ինքնությունը. նա ՀՀ 25-ամյա մի քաղաքացի է, որն արտաքսվել էր Իսպանիայից և Մադրիդից մեկնում էր հայրենիք Մոսկվայում միջանկյալ կանգառով:

Իսպանիայից ժամանելու ճանապարհին նա օդանավի սրահում կարգազանցություն է իրականացրել, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Տղամարդու դին հայտնաբերվել է թռիչքուղու վրա՝ երբ Boeing 737-ը վայրէջքի ժամանակ բախվել է անհայտ օբյեկտի: Ըստ քննության տվյալների՝ նա վնասվածք էր ստացել շասսի հարվածից:
Կատարվում է քննություն:

Այս թեմայով