Շարունակում է կեղտ թափել ԲՀԿ-ի վրա

imgՀետևում ես իշխանության հաճախորդների կաստինգին, թե ով վերջապես կարժանանա «հաճախորդ համար 1» տիտղոսին ու տեսնում ես, թե այս մարդիկ ինչ կլասիկ ու սյուռեալիստական ստորացումների ու քծնանքի ինչպիսի լաբիրինթների միջով են անցնում լավագույն կլիենտ սպարտակիադայում հաղթելու համար: Եվ քանի որ իշխանությունների կլիենտների հոծ բանակում արդեն իսկ խիստ ստաժավոր հաճախորդներ կան, հասկանալի է, որ հանրությանը ոչ անհայտ Պետրոս Մակեյանի շանսերը` լինել կլիենտների գոնե առաջին եռյակում այնքան էլ իրատեսական չեն: Չնայած, ինչպես տեսնում ենք` աննկուն Մակեյանը համառորեն չի հանձնվում և շարունակում է կեղտ թափել ԲՀԿ-ի վրա, մտածելով, որ ինչքան մեծ լինի կեղտի դոզան, այդքան մեծ կլինի իր շանսերը դառնալու լավագույն կլիենտ, սպարտակիադայի գոնե երկրորդ փուլի մասնակից: Իրապես ցավալի է, երբ տեսնում ես, թե հանուն իշխանական կերակրատաշտի եզրին ծվարելու մի հետույքատեղի, ինչերի են ընդունակ կլիենտները: Ի դեպ, վերջիններս հրաշալի հասկանում են, որ հայտարարված սպարտակիադայում հաղթելու իրենց շանսերը ուղղակիորեն կապված են ԲՀԿ-ի վրա հնարավորինս ակտրվ վայրահաչելու հետ: Սակայն մեկ փոքր, բայց խիստ կարևոր դետալ` երկրորդ սերնդի հաճախորդ Մակեյանն ու նրա նմաններրն երևի մոռացել են հաշվի առնեն,որ նրանց տերեը նախընտրում են արդեն թրծված կլիենտների: Ուստի, Մակեյանը դեռ երկար պետք է պայքարի` հաճախորդների հին գվարդիայի տակը փորելու և նրանց տեղը զբաղեցնելու համար:

 

 


Այս թեմայով