Շարունակում են կախված մնալ ԲՀԿ-ի տարբեր տեղերից

ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստըԱյսօր կայքերից մեկը հղում անելով ՀԱԿ-ի անանուն գործչին նշել է, որ այժմ ԲՀԿ-ն գոյություն չունի։
Պետք է ասեմ, որ մենք անանուն և անլուրջ աղբյուրների երբևէ չենք անդրադառնում։
Կարծում եմ՝ ԲՀԿ-ի հետ կապված եթե ինչ-որ մեկն ասելիք ունի, ապա թող տղամարդկությունը բավարարի իր անունից հանդես գալու համար:
Այլապես տպավորություն է, թե իշխանության կազմակերպած Բաղրամյան պողոտայի հերոսամարտի և իշխանության «կենդանի պատի» որոշ գործիչներն իրենց քաղաքական նախագծերի տապալումը թողած շարունակում են կախված մնալ ԲՀԿ-ի տարբեր տեղերից:
Խորհուրդ ենք տալիս հանգստանալ և մտածել, թե ինչպես ստացվեց, որ իշխանության ծրագրած նշյալ գործիչներով ընդդիմադիր նոր բևեռ ձևավորելու Բաղրամյան Օպերացիան նման անփառունակ վախճան ունեցավ:

Գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը

Դիտվել է 25 անգամ
 


Այս թեմայով