Շարմազանովի պատասխանը Զախարովային

ՇարմազանովՀայաստանի Հանարապետության Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը Գարեգին Նժդեհին համարում է ազգային հերոս և կարծում է, որ ճիշտ չէ նրան համեմատել նացիստների հետ, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

Հիշեցնենք, վերջերս Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը, որը մեծ աղմուկ բարձրացրեց թե Հայաստանում, թե Ռուսաստանում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայատարարել էր, որ Մոսկվան զարմացած է Երևանում տեղադրված «Հայկական լեգիոն»-ի ստեղծող՝ վերմախտի գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանով:

«Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի համեմատումը նացիստների հետ անշնորհակալ գործ է պատմության համար: Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոս է այնպես, ինչպես Ալեքսանդր Նևսկին և գեներալիսիմուս Սուվորովը եղբայրական ռուս ժողովուրդի հերոսներն են»,-ասել է Շարմազանովը:

Ըստ նրա, Նժդեհը երբեք չի պայքարել ֆաշիստների և նացիստների հետ որևէ մեկի դեմ:

«Նա պայաքարել է հայ ժողովորդի ազատության, հայ պետականության համար, առաջին հերթին իր ժողովուրդի պայծառ ապագայի համար: Զուգահեռներ դնել Նժդեհի և նասիտների միջև՝ անշնորհակալ գործ է պատմության համար: Դա ես ասում եմ որպես պատմաբան»,-ընդգծել է Շարմազանովը:

Դիտվել է 183 անգամ
 


Այս թեմայով