Շարմազանովի հայտնի եղբայրը նոր պաշտոն կստանա

շարմՆորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում   է մաքրել, այն համակարգը, որը իրեն է վստահված:

Politik.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը:

Ի դեպ հետաքրքիր է, որ մարզպետի տեղակալ է նշանակվելու Լոռու մարզի ոստիկանապետ  Էրիկ Շարմազանովը, ով ԱԺ փոխնախագահ Էդիկ Շարմազանովի եղբայրն է:

Էրիկ Շարմազանովը մի քանի անգամ հասցրել է աղմկահարույց պատմությունների մեջ ընկնել, իսկ ամիսներ  առաջ նա իր անձնական Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի մեքենայով վթարի հեղինակ էր դարձել, որի արդյունքում մարդ էր մահացել:

Դիտվել է 1,523 անգամ
 


Այս թեմայով