Շարմազանովին ծաղրում են

Հունվարի 6-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ և Ջրօրհներքի արարողություն, որը վարեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրությանը ներկայացվեց այս տարվա եկեղեցու Խաչքավորը, որը հերթական անգամ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր:

Միջոցառման լուսանկարների տարածումից  հետո ֆեյսբուք սոցիալական ցանցի  ակտիվ օգտատերերը ծաղրում են Էդուարդ Շարմազնովին: Շատերի կարծիքով Շարմազանովին նման ծիսակարգի և նման դերակատարում վստահելը առաջին հերթին վնասում է Հայ առաքելական եկեղեցու համաբավը:

 


Այս թեմայով