Շարմազանովը վախեցած է. ինչ է սպասվում իշխանությանը

Իշխանությունները վերջին շրջանի թանկացումներից հետո ավելի հաճախ են սկսել խոսել սոցիալական բունտի վտանգավորության մասին: Նրանք հասկանում են, որ թանկացումները ի վերջո ոտքի ենք կանգնեցնելու հասարակությունը, հասկանում են նաև, որ իրենք այնքան վատ կառավարիչներ են, որ չեն կարողանալու կանգնեցնել թանկացումը, ուստի փորձում են քարոզչական միջոցներով հասարակությանը հետ պահել սոցիալական բունտից:

Իշխանությունները իրապես վախեցած են հնարավոր զարգացումներից: Իշխանությունների վախը լավագույնս երևում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հարցազրույցից: Շարմազանովը մասնավորապես հայտարարել է. «Մենք պետք է մեր մտքից հանենք ցանկացած բունտի գաղափար, որովհետև յուրաքանչյուր բունտ ծնելու է ավելի մեծ խնդիրներ, և բունտերով որևէ երկրում որևէ հարց չի լուծվել»,- ասել է Շարմազանովը:

Փաստորեն  իշխանությունները սարսափած են առաջիկա զարգացումներից ու փորձելու են ամեն բան անել, որպեսզի հասարակությունը դուրս չգա փողոց: Հասարակությունն էլ պետք է հասկանա, որ սա Հայաստանի միակուսակցական պետություն դառնալուց առաջ՝ վերջին հնարավորությունն է փոփոխություններ արձանագրելու համար: Այո բունտը վատ հետևանքների է բերելու, բայց միայն գործող իշխանությունների համար:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache