Շարմազանովը կարտագաղթի

Ազգային Ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կրկին փայլել է իր մտքերով: Նա խոսելով Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ բողոքող ուժերի և քաղաքացիների մասին հայտարարել է.«Այ մարդ, ձեր ի՞նչ գործն է, ժողովուրդը ձայն է տվել մեզ, մենք էլ որոշում ենք։ Եթե մեզ պետք լինի, տարին մեկ կառավարություն կփոխենք»-ասել է նա: Շարմազանովը խոսելով իրենց «ստացած» քվեների մասին ակնհայտորեն կեղծիք է գործում, քանի որ իշխող ՀՀԿ-ն այդ քվեները կարողացել է հավաքել միայն համատարած կեղծիքի, կաշառքի և պետական ապարատի ուժերի չարաշահման շնորհիվ: Շարմազանովը և մնացյալ իր նմանները իրենք իրենցով անգամ մեկ քվե չէին կարողանա ստանալ:

Շարմազանովի այս հպարտ հայտարարության ֆոնին տպավորիչ է ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ վաղամեռիկ անդամ Վահան Հովհանիսյանի ելույթներից մեկը, որտեղ նա մասնավորապես նկատել էր.«…դո’ւք, որ ձեր թեկնածությունը դնեք ընտրությունների ժամանակ ու ձեզ չպատշապանի Հովիկ Աբրահամյանը, նախագահը, դատախազը, ոստիկանությունը՝ կհաղթե՞ք, ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք: Դուք սիստեմ եք ստեղծել, որի միջոցով անընդհատ ասում եք, որ ժողովրդի կողմից քաղաքական գնահատական եք ստացել, բայց մի՞թե չեք տեսնում` ի՞նչ կատաստրոֆիկ վիճակ է, տեսնո՞ւմ եք, չէ՞»-հայտարարել էր Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանը ամենաանկեղծ ձևով տվել է ՀՀԿ-ի գնահատականը: Նա ասել է այն, ինչ պետք է անգիր իմանա ցանկացած ՀՀԿ-ական: Այն, որ Շարմազանովը դեռ դալանում չի ծեծվել ու չի արտագաղթել դա դեռ չի նշանակում, որ ՀՀԿ-ն վստահության քվե ունի ստացած ժողովրդից:

Այս թեմայով