Շարմազանովը խոսել է Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ

13342523_1022130781156302_1879946957_nՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում: «Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու եւ դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձեւում իրերը կոչվել են իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարեւորել է պատմության հետ առերեսվելու եւ պատմության խորքից իրողությունների վերհանման եւ խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:

Դիտվել է 49 անգամ
 


Այս թեմայով