Շարմազանովը երեք երիտասարդի մահվան պատճա՞ռ

89911Օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով  բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի եւ ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները։

Վազ 21-ի Մարգահովիտ գյուղի երկու բնակիչ տեղում է մահացել, երրորդը՝ Վանաձորի հիվանդանոցում, իսկ մյուս երկուսի վիճակը գնահատվել է ծանր:

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ վթարի մեղավորը եղել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը:

 


Այս թեմայով