Շարմազանովը, Աշոտյանը և այլ ՀՀԿ-ականներ կքնեն Ազգային Ժողովում

Politik.am-ը օրերս տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները անհանգստացած են վերջին օրերի զարգացումներից: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փորձելու են քվեարկության օրը թույլ չտալ ՀՀԿ-ական պատգամավորներին լքել իրենց բնակարանները:

politik.am-ի տեղեկություններով այս հայտարարությունը անհանգստացրել է ՀՀԿ-ին և կուսակցությունում իրենց պատգամավորներին զգուշացրել են, որ քվեարկությունից մեկ օր առաջ իրենք պետք է բնակվեն կամ հարազատների մոտ, կամ հյուրանոցներում:

Եվ ահա մեզ հաջողվեց պազել, որ որոշ ՀՀԿ-ականներ՝ օրինակ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը այսօրվանից կմնան ԱԺ-ում ու անգամ գիշերը կքնեն այնտեղ, որպեսզի որպես խոհեմ զինվորներ քվեարկության պահին լինեն ճիշտ տեղում:

 


Այս թեմայով