Շատ վտանգավոր է նման արկածախնդրության դիմելը

Naira-ZohrabyanԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում  անդրադարձավ Ազգային անվտանգության տարածած այն հաղորդագրությանը, ըստ որի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:

Նա նշեց, որ «Սասնա Ծռեր» խմբավորման տարածած հաղորդագրությունը չի կարող մտահոգություն չառաջացնել։ Ըստ նրա՝ այսօր, երբ լայնամասշտաբ պատերազմի վտանգն արդիական է, շատ վտանգավոր է նման արկածախնդրությունների դիմելը, քաղաքացիական պատերազմի փորձ հրահրելը:

«Մի բան հստակ կարող եմ ասել՝ ապստամբությունով հարցեր չեն լուծվում: Հստակ է մի բան. այն խմբավորումը, այն քաղաքական ուժը, որն իր հետևում չունի էլ չեմ ասում հարյուր հազարավոր, առնվազն տասնյակ հազարավոր համակիրներ, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու ողջ ժողովրդի անունից: Ժողովրդի անունից խոսելու իրավունք պետք է ունենա այն քաղաքական միավորը, որը մի քանի հազար համախոհներ ունի, իսկ մենք տեսել ենք նշյալ միավորման կողքը Ազատության հրապարակում և տարբեր հարթակներում հավաքված ընդամենը 20-30 առավելագույնը 50 քաղաքացիների»,-ասաց նա։

Դիտվել է 153 անգամ
 


Այս թեմայով