Շատ բան փոխվեց դեպի լավը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հելսինկյան հանդիպումից հետո ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ բան է փոխվել դեպի լավը»։

«Հանդիպման ընթացքում շատ բան փոխվեց դեպի լավը․․․ Սա լավ մեկնարկ է», — ասել է Պուտինը։

Ի դեպ, Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հուլիսի 16-ի հանդիպումը, հայտարարել է, որ ինքն ու իր ռուս պաշտոնակիցը շատ կարևոր եզրահանգումների են եկել:

«Դա լավ հանդիպում էր: Մենք այնքան շատ բան քննարկեցինք՝ այդ թվում միջուկային զենքի տարածումը, պատերազմին ու խաղաղությանը, տնտեսական ոլորտին, Սիրիային, Ուկրաինային առնչվող հարցեր: Շատ բան է քննարկվել»,-Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացել է Թրամփի և Պուտինի երկար սպասված դեմառդեմ հանդիպումը։

«Ես իրապես հավատացած եմ՝ աշխարհը ցանկանում է, որ մենք «լեզու գտնենք»: Մենք երկու միջուկային գերտերություններ ենք: Մեր երկրները հարաբերությունների կարգավորման համար մեծ հնարավորություններ ունեն»,-ասել է Թրամփը հանդիպման ժամանակ։

Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:

Այս թեմայով