Շատերի համար նախարարի պաշտոնը դիտարկվում է, որպես անձնական բարիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ձևավորել է իր կառավարությունը: Նոր կառավարության անդմաները հիմանականում երիտասարդներ են ու բավական ակտիվ սոցիալական ցանցերում: Հետևելով նորանշանակ նախարարների էջերին, կարելի է արձանագրել հազարավոր շնորհավորանքներ՝ նշանակումների կապակցությամբ: Շնորհավորանքները այնպիսի բնույթի են կարծես այդ մարդիկ սպորտլոտոյով ջեք փոթ են շահել։ Սակայն նորանշանակ պաշտոնյաներին ոչ թէ պետք է միայն շնորհավորել, այլ պետք է նաև մաղթել ուժ, տոկունություն և կամք։

Այդ շնորհավորանքները գալիս են ապացուցելու, որ մեզանում նախարարի պաշտոն ստանալը շարունակում է մնալ, որպես անձնական բարիք, որը տրվում է մարդուն: Եվ սա ցավալի է: Պետական պաշտոնը ծառայություն է, իսկ Հայաստանում այն տաժանակիր ծառայություն է: Եվ եթե մարդը իրականում գնում է ծառայելու, ապա նրան չպետք է շնորհավորել, այլ մաղթել բարի ծառայություն: Այս օրերին նշանակված նախարարների մեծամասնության շրջապատի ընկալումներում այդ նշանակումն անձնական բարիք է նորանշանակ նախարարի ու նրա շրջապատի համար: Սրանից էլ գալիս են այս բովանդակ շնորհավորանքները:

Իհարկե այս հանգամանքը չի նշանակում, որ Փաշինյանի կառավարության անդամներն էլ իրենց պաշտոնը ընկալում են, որպես անձնական բարիք: Բայց նրանք բավական անելիք ունեն: Նրանք պետք է հասարակությանը և առաջին հերթին իրենց շրջապատին ապացուցեն, որ պետական պաշտոնը առավելություն չէ, այլ պատասխանատվության և պարտականությունների ավելացում՝ ոչ մեծ աշխատավարձի դիմաց:

 


Այս թեմայով