Home » ՄԱՄՈՒԼ » Շավարշ Քոչարյանը նոր պաշտոն կստանա

Շավարշ Քոչարյանը նոր պաշտոն կստանա

Այլանդակ ավտորիտար Ադրբեջանն այսօր օրինակ է դառնում Թուրքիայի համար. Շավարշ Քոչարյան«Իշխանական կուլիսներում լուրեր են շրջաևառվում այն մասին, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն առաջիկայում կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ԼՂՀ Աժ նախկին նախագահ Օլեգ Եսայանը։ «Ժողովուրդ»–ը ՀՀ ԱԳՆ-ից փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում Շավարշ Քոչարյանի՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը։ ԱԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին. «Դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ բարձրաձայնել դեսպանների փոփոխության, այդ լուրերի իսկության, դեսպանի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ՝ մինչև հավատարմագրող երկրի ղեկավարի հրամանագրի հրապարակումը։ Դա կոռեկտ չէ ո՛չ ընդունող երկրի, ո՛չ էլ հավատարմագրող երկրի նկատմամբ։ ՈրևԷ երկրում դեսպանի նշանակումը ենթադրում է որոշակի ընթացակարգ»։ Այսինքն՝ ԱԳՆ-ն տարածված լուրերը չի հերքում, քանի որ «կոռեկտության խնդիր» կարող է առաջանալ միայն, երբ տվյալ անձի նշանակումն իսկապես ընթացքում է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 135 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy