Շառլ Ազնավուրը Հովիկ Աբրահամյանի որդու քավորն է. սանիկներին կարգի հրավիրելու ժամանակը

0125aznavourԱշխարահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը հաճախ է խոսում Հայաստանի ներկա տագնապալի իրավիճակի մասին: Նա անգամ ժամանակին Հայաստանի ներկա իրավիճակը անվանել էր ցեղասպանություն:

Միանշանակ պետք է ընդունել Ազնավուրի այս տեսակետը, սակայն երբ հայտնի է դառնում Ազնավուրի անձնական կապերը ներկա իշխանավորների հետ, այդ խոսքերը այդքան էլ հուզիչ չեն հնչում: Բան այն է, որ Շառլ Ազնավուրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Հայաստանի ոչ ամենաօրինապահ պաշտոնայի, որդու քավորն է:

Ազնավուրին այդպես են ճանաչում Աբրահամյանի մերձավորները: Մնում է հասկանալ, արդյո՞ք Հայաստանի ներկա իրավիճակի համար Ազանվուրը մեղավոր համարում է իր սանիկի հարազատ հորը, թե Հովիկ Աբրահամյանի գործունեությունից տեղյակ չէ:

Հարկ է նշել, որ սա, իհարկե, չի նշանակում, որ Շառ Ազնավուրը կրում է իր սանիկի կամ նրա մերձավորների «մեղքերի» պատասխանատվությունը և կամ պետք է դրա համար իրեն խարազնեն: Սակայն Շառլ Ազնավուրը կարող է «կարգի հրավիրել» իր սանիկին:

Դիտվել է 392 անգամ
 


Այս թեմայով