Home » ՄԱՄՈՒԼ » Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան

Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան

231640411384839341Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պատրաստվում է այսօր նման որոշում կայացնել: Նշենք, որ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ նոյեմբերի 15-ին նախաքննական մարմինը մեղադրյալ Շանթ Հարությունյանին հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն հարուցելու մասին որոշում է կայացրել, և այն արդեն ներկայացվել է դատարան: Շ. Հարությունյանի հարազատները, սակայն, պնդում են, որ նա հոգեկան խնդիրներ չունի:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 129 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy