Շանթը ճիշտ է, քանի որ մի Լֆիկ Սամոն այսօր թքած ունի երկրի նախագահի ինստիտուտի վրա

arm138364959991Շանթ Հարությունյանի կատարածը հեղափոխություն անելու փորձ չէր: Այստեղ տեղին է ասել հետևյալը. «Հեղափոխությունը պոռնիկ չէ, որ ով ցանկանա, նա էլ անի»:

Շանթը ՀՀ քաղաքացի է, որի համբերության բաժակը լցվել էր, և որը փոփոխություն էր ուզում: Փողոցում խոսացողներն այս իրավիճակին ասում են. «Նիդառազումեննի մոմենտ»:

Այսինքն, Շանթը և՛ ճիշտ է, և՛ սխալ:

Շանթը ճիշտ է, քանի որ Հայաստանն այլևս կործանման եզրին էլ չէ, Հայաստանն այլևս ընդունակ չէ իր քաղաքացիներին պահել: Շանթը ճիշտ է, որ երկրում փոփոխություններ են անհրաժեշտ, և Շանթը ճիշտ է, քանի որ տասը քաղաքացուց ինը մտածում են. «Բան անեմ, տենամ ինչ ա, ես դուրս եմ գնում, ստեղ չեն թողում մարդ տուն պահի»:

Շանթը ճիշտ է, քանի որ կա համատարած աղքատություն, կա կամայական արդարադատություն, կա կապիտալի թալան, չկա միջին խավ, կան մի քանի տերեր և կա աղքատ խավ: Շանթը ճիշտ է, քանի որ մի Լֆիկ Սամո այսօր թքած ունի երկրի նախագահի ինստիտուտի էլ, Ազգային ժողովի էլ, էլ չեմ ասում մնացած օղակների վրա: Շանթը ճիշտ է, երբ ասում է, որ մենք դառնում ենք ռսի ճորտ: Մի խոսքով, Շանթի մտահոգությունները կիսում եմ:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ, դա արդեն չունի ոչ մի բացատրություն: Շատերը ինձ կմեղադրեն, թե ես միայն ստատուս գրելուց բացի, այլ բան չեմ անում, դրա համար էլ տաք-տաք խոսում եմ, բայց կասեմ իմ կարծիքը:

Երեկվա իրադարձությունը ոչ թե հեղափոխության փորձ էր, ոչ թե հեղափոխություն, այլ պարզապես խուլիգանություն: Հեղափոխական ոչ մի ալիք չկար, որովհետև 100 հոգով կամ 1000 հոգով հեղափոխություն չեն անում:

Իսկ ոստիկաններին վիրավորելու փաստով կասեմ, որ նրանք էլ են հայ, նրանք էլ են քաղաքացի, նրանք էլ են եղբայր ու ծնող, նաև զավակ ու նաև մարդ:

Մարդը մնում է մարդ՝ անկախ նրանից՝ ոստիկան է թե կոշկակար:

Ժողովրդավարության ձգտող և ոչ մի լիդեռ կամ, քաղաքական սուբյեկտ, վառելու ջարդելու, փշրելու, սպանելու կոչ չի անում: Ժողովրդավարության ձգտող հեղափոխականը բոզեր ու գյոթեր չի ասում, և հանուն ժողովրդավարության ձգտողը ինքնաշեն պայթուցիկներ չի տրաքացնում, ոչ էլ բենզինով շշեր է վերցնում: Դրա համար եմ ասում, սա պարզպաես խուլիգանություն էր, մի քանի արարով:

Ի՞նչ կլինի այս ամենից հետո. Շանթը ու ևս մի քանի հոգի կդատապարտվեն, նաև կկոչվեն «հերոսներ» (մեր հասարակությունը սիրում է հերոսացնել գրեթե բոլորին), իսկ երկիրը կմնա նույն վիճակում, ինչպիսին եղել է:

Այս ամենը պետք է պարզապես դաս լինի իշխանություններին: Ժողովուրդն այլևս չի կարողանում ապրել: Կա՛մ աշխատեք, կա՛մ հեռացեք, թող նորերը գան:

Գրում է Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում

Դիտվել է 349 անգամ
 


Այս թեմայով