Շամիրամում զոհվածների թվում եզդի հեղինակություններ կային

Օգոստոսի 1-ի առավոտյան Շամիրամ գյուղի սգո սրահում կրակ բացած 4 անձանց սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը դեռ հետախուզման մեջ է: Նրա լուսանկարը տարածվել է, նրան փնտրում են ոչ միայն ոստիկանները, այլև արագ հարստացման սիրահարները:

Նրա մասին տեղեկություն տվողին ոստիկանությունը խոշոր դրամական պարգև է խոստացել:

Մեր ոստիկանության համար սա անսովոր պրակտիկա է, որը կիրառվում է ծայրահեղ դեպքում, առանձնապես «կարևոր» հանցագործներին բացահայտելու համար:

Ծայրահեղ կարևորների թվում է հայտնվել նաև Թելման Քալաշյանը: Նրան հայտնաբերելու համար շահագրգռված է ողջ եզդի համայնքը: Քալաշյանը հանդգնել է հարամել եզդիների ազգային ավանդույթը: Դրա համաձայն, յուրաքանչյուր տոհմն տարվա մեջ մի սուրբ օր ունի, երբ հոգեհանգստի հաց է տալիս իր հանգուցյալների հիշատակին:

Ողբերգության օրը՝ օգոստոսի 1-ը, ըստ Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանի, Ռամոշիների ցեղի օրն էր, որն այսուհետ մեծ վշտի օր է լինելու ամբողջ գյուղի համար:

Մրազ Բրոյանը հայտնել է, որ հետախուզվող Թելման Քալաշյանը Ռամոշիների ցեղից է, նրանց հեռավոր ազգականը:

Ինչպես հաղորդվել է, նա Մյասնիկյան գյուղի բնակիչ է և սգո սրահ է եկել իր պարտքը՝ 100 հազար դոլարն ստանալու համար: Բացի եզդիների սուրբ օրը պղծելուց, Թելման Քալաշյանն այլ աններելի արարք է կատարել: Բանն այն է, որ սպանվածների թվում եղել է համայնքի հեղինակություն, «բարձր տղա» Զորոն, որը 100 հազար դոլար պարտք է եղել Քալաշյանին: Նա ընդամենը 33 տարեկան էր: Բացի Զորո Օզմանյանից, այդ օրը զոհվել է նաև Աղասի Ահմադի Քալոյանը, որը նույնպես հեղինակավոր և հարգված անձնավորություն էր: Նրա եղբայրը մեծահարուստ է, բնակվում է ՌԴ-ում:

Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով