Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Շահեն Հարությունյանը հացադուլ է սկսել (ֆոտո, վիդեո)

Շահեն Հարությունյանը հացադուլ է սկսել (ֆոտո, վիդեո)

89505Armtimes.com-ի տեղեկություններով` քիչ առաջ Երեւանի Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Վերջինս պահանջում է իշխանություններից ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նա Թումանյանի արձանի պատվանդանին պաստառներ է փակցրել, որոնց վրա գրել է «Հացադուլ» եւ «Ազատություն Դավիթ Սանասարյանին եւ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»: Տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկաններից մեկը մոտեցել է նրան եւ առաջարկել պատվանդանից պոկել պաստառները եւ պահել ձեռքում կամ այլ կերպ ցուցադրել դրանք:

89507

Դիտվել է 105 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy