Շահագրգիռ, շատ օգտակար քննարկում էր՝ հարցերի լայն շրջանակի հետ կապված. ՀՅԴ ԳՄ անդամը՝ փոխվարչապետի հետ հանդիպման մասին

Հանդիպել ենք ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը, ով  ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի  հետ  18:30-ից կառավարության շենքի ներսում էր:

«Շահագրգիռ, շատ օգտակար քննարկում  էր՝ հարցերի լայն շրջանակի հետ  կապված, կարծում եմ, որ հետագա քննարկումները թույլ կտան ճիշտ  լուծումներ  գտնել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,- մանրամասնեց նա:

Արսեն Համբարձումյանը չասաց, թե արդյոք պատրաստ են հետևել ԲՀԿ-ի օրինակին և արտահերթ ընտրությունների անցկացման  վերաբերյալ  հուշագիր ստորագրել, ի պատասխան  լրագրողների հարցերին՝ նա շեշտեց, որ  իր ասելիքն ասել է, և  հեռացավ:

Նշենք,  որ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը այսօր  հայտարարել էր, որ խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուսի պարագայում ՀՅԴ-ն դեմ չի լինի դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը:

Այս թեմայով