Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

chess_4Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությանը վերջին տուրում և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Վրաստանի հետ: Արոնյանն առաջին խաղատախտակին հաղթեց մրցակցին: Ոչ-ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը: Վերջինն իր պարտիան ավարտեց Սերգեյ Մովսիսյանը, ով հաղթեց: Հայաստան-Վրաստան 3-1: Հայաստանի տղամարդկանց թիմը հավաքեց 13 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն դարձավ Ռուսատանի թիմը:

Դիտվել է 33 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy