Ն. Փաշինյանը անցնում է թավշյա հեղափոխության

«Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, Իջևանում զանգվածային դասադուլ է, փակված է Իջևան-Երևան մայրուղին, Վանաձորում զանգվածային դասադուլ է, Երևանում դասադուլ է և ճանապարհներ են արգելափակված, Կապանում ու Մեծամորում դասադուլ է», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը նշելով, որ անցնում են ցանցային պայքարի:

Նա ասաց, որ այսօր առավոտյան մի խումբ դպրոցականներ շրջափակել են ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի մեքենան։

«Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը», — նշեց նա։

 


Այս թեմայով