Աղվան Հովսեփյանի հետ կապ չունեմ. Նիկոլ Փաշինյանը պատվե՞ր է կատարում

14081359_851100791701246_197296900_n«Իմ գործունեության ընթացքում ես բացառապես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել և դա գիտեն բոլորը: Ես ասել եմ այն ինչ մտածել եմ և եչ թե ասել եմ այն ինչի համար գումար են տվել, կամ անցնելով մեկի կողմը քննադատել եմ մյուսին: Ես բացառապես քաղաքական և մանկավարժական գործունեությամբ եմ զբաղվել: Ես բիզնեսով երբևիցե չեմ զբաղվել»,-ասյօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ 2009 թվականին ևս «Հայկական ժամանակ» օրաթերթը (թերթը պատկանում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին) նման խոսակցություններ է տարածել, որոնք չեն համապատասխանել իրականությանը:

Լրագրողի ճշտող հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանը պատվեր է կատարում` Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց.«Ես դա չգիտեմ, դա կարող եք իրենից ճշտել»,-ասաց Մարտիրոսյանը` ավելացնելով, որ գուցե Փաշինյանն իրենց մրցակից է համարում:

Դիտվել է 660 անգամ
 


Այս թեմայով