Տեխզննման կտրոնները կվերանան

Без названияՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնավարման 100 օրվա արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ավտոմեքենաների տեխզննման կտրոնները կվերանան։

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ առաջարկությունների փաթեթ է ներկայացվել կառավարություն: «Տեխզննման կտրոնները վերանալու են: Ճանապարհային ոստիկանները օնլայն են հետևելու` ավտոմեքենաներն անցե՞լ են արդյոք տեխզննում, թե պարզապես գնել են կտրոնը»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման աշխատանքներին, նա ասաց, որ դրանք միշտ նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու:

Նրա խոսքով` երկաթգծի հետ կապված կա արդեն բիզնես պլան, որոշակի հատվածներում ուսումնասիրություններ են կատարվել: «Մենք աշխատանքներ ենք կատարում նաև ներդրողների հետ: Առավել ստույգ տեղեկատվությունն ավելի ուշ կտրամադրենք, բայց այդ հարցը միշտ էլ եղել և լինելու է քննարկման առարկա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Մարզային տրանսպորտի ոլորտի վերաբերյալ էլ նախարարը նշեց, որ արդեն իսկ կառավարությանն է ներկայացվել առաջարկությունների փաթեթը: «Ես հուսով եմ, որ 2017 թվականին այս ոլորտում ևս սպասվում են փոփոխություններ»,- հավելեց նախարարը:

Դիտվել է 2,096 անգամ

Այս թեմայով