Նրան տեսնելիս փոխեք ձեր ճանապարհը

hqdefault«Նոր Հայաստանի» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը շարունակում է մնալ անազատության մեջ: Սաֆարյանի նկատմամբ իշխանությունները բռնությունները շարունակում են նաև անազատության մեջ: Վերջին օրերին հատկապես  տարածվում են տագնապալի լուրեր:

ՀԻշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը:

Ոստիկանության  կապիտան Գեղամ Խաչատրյանին տեսնելիս փոխեք ձեր ճանապարհը, եթե չեք ցանկանում վտանգել ձեր ազատությունը: Հասկացրեք, որ նա անընդունելի կերպար է մեր հասարակությունում: Գուցե այս կերպ սույն ոստիկանը փոխի իր վարքը:

 

Դիտվել է 377 անգամ
 


Այս թեմայով