Նրանք ձեր աջակցության կարիքն ունեն

231584991382337180Իրաքում եզդիների նկատմամբ հալածանքները շարունակվում են:«Եզդիների իարվունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Քրդական դեմոկրատական կուսակցության անդմաները սպառնում են վերոնշյալ կազմակերպության անդամներին: Կազմակերպության տարածած հայտարարությունից հայտնի է դառնում, որ քուրդ զինվորականները մտել են եզդիաբնակ Սինջար բնակավայրում գտնվող գրասենյակ և հայտարարել, որ դադարեցնեն իրենց գործունեությունը հակառակ դեպքում նրանց վտանգ է սպառնում: Քուրդ զինվորականները նաև կոչ են արել չներկայանալ որպես եզդիներ այլ իրենց անվանել քրդեր: Կազմակերպությունը խնդրում է բոլորին, ովքեր մտահոգ են եզդի ժողովրդի ճակատագրով, աջակցել, որպեսզի բողոքի նոտան ընդունի ԱՄՆ Սպիտակ տունը: Դուք ևս կարող եք մտնել և քվերակել այդպիսով օգնելով Իրաքում բնակվող եզդիներին:

Աջակցության համար կարող եք քվեարկել այստեղ

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով