Նրանք հեռանում են. Տարոն Մարգարյանին անգործ չեն թողնի

IMG_0610Որքան մոտենում են ընտրությունները իշխանական համակարգում ներքին վեճերը ակտիվանում են: Իշխանության վերին օղակներում որոշված է, որ հաջորդ ընտրություններից հետո կառավարություն չի կազմվելու նույն տրամաբանությամբ: Իշխանությունները փորձելու են ուժեղ գործիքներով օժտված կառավարությունից հեռու պահել որոշ գործիչները: Politik.am-ի տեղեկություններով Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ճակատագիրը այլևս վճռված է: Նրանց լավագույն դեպքում կթողնեն կառավարությունում մի քանի ամիս, իսկ նոր կառավարությունում բացառվում է, որ տեղ ունենան:

Հասկանալի է, որ ընտրություններին այս գործիչները իշխանությանը պետք են գալու: Այս առումով իշխանությունները սույն գործիչներին առաջարկելու են ձայներ բերել և հեռանալ, իսկ փոխարենը իրավապահ մարմինները չեն հետաքրքրվի իրենց պաշտոնավարման ընթացքում իրենց կատարած անօրինականություններով, որոնց միջոցով նախարարները բավական կարողություն են կուտակել:

Մեր տեղեկություններով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ևս նույն ճակատագիրն է սպասվում: Նրան ևս չեն պատրաստվում թողնել Երևանի քաղաքապետի պաշտոնում: Իհարկե առանց աշխատանքի չեն թողնի, բայց նման մեծ հնարավորություններ ունեցող պաշտոն ևս չեն թողնի նրա ձեռքին:

Դիտվել է 3,624 անգամ
 


Այս թեմայով