Նրանք դավաճանեցին մեր երկիրը. հիմա պատասխանատվության ժամանակն է

աժ նիստ82014 թվականի դեկտեմբերի 4-ին ԱԺ-ն 103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:

Ձեռնպահ քվեարկել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, դեմ՝ Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Թևան Պողոսյանը:

Ահա այսպես տարիներ առաջ  հայրենի Ազգային Ժողովը 103 կողմ ձայնով Հայաստանը տարավ և վերջնականապես դարձրեց ենթակա Ռուսաստանի Դաշնությանը: Ինչ էին ասում  ԵՏՄ-ին կողմ քվեարկող պատգամավորները: Նրանք հայտարարում էին, որ այդ կերպ ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

Այս օրերին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները և Ռուսաստանի արձագանքը հասկանալի դարձավ, որ Հայաստանի անվտանգությունը ոչ թե բարձրացել է, այլ հակառակը ավելին այն ավելի փխրուն է դարձել: Հիմա կարծում ենք ժամանակն է, որ ԵՏՄ-ին կողմ քվեարկածները, ովքեր հիմնավորում էին, որ լուծում են Հայաստանի անվտանգության խնդիրը պատասխան տան և բացատրեն հանրությանը, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ:

Դիտվել է 821 անգամ
 


Այս թեմայով