Home » Real Politik » Նրանք գումարներ են ծախսում ՊԵԿ ղեկավարի հակագովազդի վրա

Նրանք գումարներ են ծախսում ՊԵԿ ղեկավարի հակագովազդի վրա

maxresdefaultPolitik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վերջին շրջանում ակտիվացել են մամուլի հրապարակումները, որոնք վերաբերվում են ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: Ամենատարբեր լրատվամիջոցներ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, գրում են, որ Հովհաննես Հովսեփյանին պաշտոնանկ կանեն, քանի որ նա չի կարողացել կատարել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված խնդիրները:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ Հովհաննես Հովսեփյանը համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, և նրա նշանակման նույնիսկ վեց ամիսը չի լրացել, հետևաբար անհնար է խոսել, թե նա ինչպիսի արդյունքներ է ապահովել: Անհնար է փաստարկված ասել, որ Հովհաննես Հովսեփյանը չի կարողացել կատարել երկրի ղեկավարի կողմից առաջադրված խնդիրը:

Մեր տեղեկություններով, Հովհաննես Հովսեփյանի դեմ նյութերի հիմնական պատվիրատուներից է` Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա Հովհաննես Հովսեփյանին համարում է իր անձնական թշնամին, քանի որ Հովսեփյանի  ՊԵԿ գալով`  Գագիկ Խաչատրյանի բիզնեսները դադարել են անձեռմամխելի մնալ և այս փաստը հանգիստ չի տալիս Գագիկ Խաչատրյանին: Մեր նույն աղբյուրների փոխանցմամբ Հովհաննես Հովսեփյանի դեմ հակագովազդի վրա գումարներ է ծախսել նաև Սամվել Ալեքսանյանը , իսկ  ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը` ՊԵԿ ղեկավարի դեմ աշխատում է, իր անվան հետ կապվող կայքերից մեկի միջոցով:

Դիտվել է 2,202 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy