Նրանց կպատժեն

89867Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգոստոսի սկզբին ստեղծվել է «Սասնա ծռեր–Բացահայտում» խումբ, որի նպատակն է ստեղծել փաստահավաք խումբ: Խումբը հավաքելու է նյութեր այն իրավապահների եւ անձանց վերաբերյալ, ովքեր բացահայտ ահաբեկչություն են իրականացնում ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Այդ բոլոր ցուցակները եւ նյութերը կներկայացվեն ԱՄՆ պետական դեպարտամենտ՝ Միջազգային քրեական դատարան դիմելու միջնորդություն ներկայացնելու համար և ԱՄՆ կողմից այդ անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու համար: Այս նախաձեռնությանը միացել են եւ համակարգող խմբում ընգրկվել են մի շարք կազմակերպություներ: Դրանք են՝ Աշխարհաքաղաքական ակումբը (ԱՄՆ), Հայդուկ միությունը (ԱՄՆ), Հայկական վերածնունդ կազմակերպությունը (ԱՄՆ) եւ Տեսակետ ակումբը (ԱՄՆ):

Մինչ օրս խմբում ակտիվորեն տեղադրվում են բարձրաստիճան պաշտոնյաների եւ շարքային ոստիկանների, դեսպանների, դատավորների եւ այլ պաշտոնատար անձանց լուսնակարներ, հավաքվում են նրանց վերաբերյալ փաստեր: Ոստիկանների շարքում են, օրինակ՝ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան նախկին խորհրդական Նարեկ Մալյանը եւ այլք: Խմբի ադմինիստրատներից փորձեցինք, տեղեկանալ, թե որ փուլում է փաստահավաք խմբի աշխատանքները, սակայն մեզ ասացին. «Առայժմ չենք կարող ասել։ Երբ համակարգող խումբը որոշի հարցազրույցներ տալ, Ձեզ եւ մյուս լրագրողներին անպայման կտեղեկացնենք այդ մասին»:

 

Դիտվել է 563 անգամ
 


Այս թեմայով