Home » Real Politik » Նրանցից ով է ստում

Նրանցից ով է ստում

1387880_637074652999721_1295332700_nՄաքսային միությանը միանալու նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը բավական բուռն քննարկումների տեղիք տվեց: Հատկապես ՀՀԿ-ում ջանում էին ներկայացնել այնպես, որ Մաքսային միությանը միանալու որոշման մասին իրենք ևս տեղյակ են եղել: Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը Մոսկվա կատարած իր այցից վերադառնալուց` լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում բառացիրորեն ասել է. «Մեզ որևիցե մեկը չի հրավիրել Մաքսային միություն»: Առաջին հայացքից վարչապետ Տիգրան Սարգսյանի ասածի մեջ նորություն չկա, սակայն եթե դիտարկենք մեկ ամիս առաջ տարբեր տրամաչափի գործիչների այն հայտարարությունները, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցություններին զուգահեռ տարվել են բանակցություններ Մաքսային միությանը անդամագրվելու շուրջ: Այս մասին ամենաբարձրագոչ հայտարարությունը արեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը` «Ռեվոլուցիա» հաղորդման ընթացքում: «Կա գործընթաց, որը իր հանգրվանին հասավ սեպտեմբեր ամսին: Մենք բավարար չափով իրազեկել ենք և բազմիցս ասել ենք, որ դիտարկում ենք Մաքսային միությանը միանալու տարբերակը»,-ասել էր ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Ստացվում է այնպես, որ նույն իշխանության տարբեր պաշտոնյաններ իրար հակասող հայտարարություններ են անում միևնույն խնդրի վերաբերյալ: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հասարակության համար անակնկալ էր Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը` կստացվի, որ Տիգրան Սարգսյանը իրականությունն է ներկայացնում, իսկ մնացյալ պաշտոնյաները, ովքեր խոսում էին քննարկումների և Մաքսային միությանը միանալու որոշման ոչ անակնկալ լինելու մասին` մեղմ ասաց սխալվում են:

Դիտվել է 159 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy