Նվիրվում է Արսեն Բաբայանին

արսՆախորդ տարի ԱԺ-ում հայտնվեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը: Առաջին հայացքից նորմալ տեղափոխում է, բայց արի ու տես, որ մեծն Բաբայանը դատական դեպարտամենտում հետաքրքիր գործելաճով է հանդես եկել. Սկսել է ֆեյսբուք սոցիալական ցանցում կեղծ էջեր բացել, աշխատել իր համար միջնորդություններ իրականացրած մարդկանց դեմ, և այլն և այլն, սակայն այս ամենը խոսակցութունների մակարդակով է: Ուստի այս տղայի մարդկային հատկանիշները չենք ցանկանում «նսեմացնել» և արատավորել նրա «սուրբ համբավը»: Մենք կանդրադառնանք Բաբայանի ծավալած գործունեությանը:
Եվ այսպես՝
Արսեն Բաբայանն ԱԺ տեղափոխվեց այն ժամանակ, երբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին նշանակեցին ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար: Թովմասյանը, ով հասարակությանը հայտնի է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի կնքած պիտակով «չաթլախ», Արսեն Բաբայանին նշանակեց ԱԺ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ:
Այս նշանակումն իհարկե կայքերից մեկը ջրի երես հանեց՝ ի ցույց դնելով Բաբայանի նշանակման ծայրից ծայր ապօրինի լինելու փաստը: Այս ամենից հետո մրցույթ հայտարարվեց ԱԺ-ի այն պաշտոնի համար, որտեղ տեղավորել էին Բաբայանին: Կասկածից վեր է այն, որ հայտարարված մրցույթը նույնպես կիրականացվի օրենքների ոտնահարմամբ, սակայն Արսեն Բաբայանը շարունակում է մնալ այն նույն աշխատանքին, որով արդեն մի քանի ամիս է զբաղվում է:
Ավելորդ անգամ չենք ցանկանում անդրադառնալ, որ Թովմասյանի թողտվությամբ Բաբայանը կարողանում է ԱԺ-ում պարզ ճակատով շրջել, սակայն այս ամենը ժամանակավոր է, քանի որ մեզ հասած տեղեկատվությամբ մի հասարակական կազմակերպություն (անունը հասկանալի պատճառներով դեռ չենք հրապարկում), պատրաստվում է դիմել դատարան՝ օրինախախտին ԱԺ-ից «վտարելու պահանջով»:
Բացի սրանից հետաքրքիր զարգացում է նկատվում մեկը մյուսի դեմ պատվերներ տվող, հայկական մամուլի հետ սերտ աշխատողների գործողություններում:
Արսեն Բաբայանը, ով ֆեյսբուքում կեղծ էջեր է բացում ինքն իրեն գովերգելու համար, սկսել է իր դեմ մամուլի հրապարակումները համարել ինչ որ անձանց պատվեր:: Բացարձակապես իր դեմ խոսող անձանց շահերի պաշտպանությունը մեզ չի հետաքրքրում, սակայն պետք է փաստենք, որ ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր օրինախախտները ունեն հետաքրքիր մոտեցումներ իրենց մասին «ոչ պուպուշ» հրապարակումներ տեսնելու պարագայում:
Արսեն Բաբայանը չունենալով օլիգարխների, թիկնապահների կամ վարորդների տրամաբանությունից տարբերվող տրամաբանություն իրեն պատկերացնում է օրինակ ԱԺ նախագահի կամ վարչապետի դերում այն տեսանկյունից, որ իրեն թվում է, թե իր մասին իրականությանը ամբողջությամբ համապատասխանող հրապարակումները նշանակում են պատվեր:
Ուստի արսենբաբայաններ հատուկ Ձեզ համար՝
Օրինախախատը մնում է օրինախախտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատողը՝ ոչ պրոֆեսիոնալ, ինչպես որ ձու գողացողը չի տարբերվում ձի գողացողից, այնպես էլ փոքր և մեծ օրենքները խախտողները մնում են նույն օրինախախտները:
Շարունակեք աշխատել նույն ոճով, քանի որ դուք երբեք էլ պրոֆեսիոնալ չեք կարող դառնալ, քանի որ Դուք Արսեն Բաբայանն եք:
Դիտվել է 458 անգամ
 


Այս թեմայով