Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Նվիրյալը երբեք չի թալանում նվիրառուին

Նվիրյալը երբեք չի թալանում նվիրառուին

625585_581561038557760_1349028665_nՀարգելի Կարեն ինչ վերաբերվում է «ազգին նվիրվածության շնորհիվ հասնել ավելի մեծ բարձունքների» արտահայտությանը, ապա ես Ձեզ պետք է հիասթափեցնեմ.
Նվիրյալը երբեք չի թալանում նվիրառուին, իսկ Ձեր սիրելի կուսակցությունն ու նրա անդամները թալանչիությամբ մենաշնորհային դիրքեր ունեն: Ես թալան եմ համարում հատկապես հարկերը վճարելուց խուսափելը: Ահա հանրապետական մի գործարարի նշանաբանը. «եթե հաշվապահդ կանոնավոր կերպով վճարում է հարկերը, ապա թող իր աշխատավարձն ստանա հարկային տեսչությունից»…
Ժողովրդի փողերով «Բազեական» ճամբարներ կազմակերպելը, այդ ճամբարներում ուսանողության միջավայրից ոչ պատահականորեն ընտրված ամենագաղափարազուրկ տարրերին երիտասարդական շարժումները քարուքանդ անել սովորեցնելը, այդ երիտասարդների միջոցով ուսանողության համախմբվելուն և քաղաքական պայքարից մեկուսացնելն ու այդ ամենը երիտասարդական կազմակերպված ուժ համարելը իսկապես «մեծ» նվաճում է, որի հետ չեն կարող հավասարվել մյուս կուսակցությունների երիտասարդական թևերը:
Հ.Գ. Եթե «աշխատանքը» ըստ Ձեզ ընտրակեղծիքների կատարելագործման, շանտաժի ու վախի մթնոլորտ ստեղծելն ու այդ միջոցներով իշխանությունը ձեռքում պահելն է, ապա այդ հարցում ես Ձեզ հետ միանգամայն համամիտ եմ:

Գրում է Ռաֆֆի Գյոզալյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 41 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy