«Նվերներ»՝ 270 մլն դրամ և 250 հազար դոլար

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն, բավական մեծ հարստության տեր է: «Ժողովուրդ» օրաթերթը Մանուկյանի ներկայացրած գույքի և ունեցվածքի հայտարարագրից տեղեկացավ, որ նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի երկու տուն, երկու հողամաս, հասարակական նշանակության երկու շինություն և մեկ  Ford Fiesta 1.4 մակնիշի ավտոմեքենա: Բացի այս, Մանուկյանը հայտարարագրել է, որ երեք ընկերություններում ունի մոտ 152 մլն դրամի բաժնեմասեր: Մանուկյանի դրամական միջոցը կազմել է 344 մլն դրամ: Բայց ահա պատգամավորի որդին անցած տարվա ընթացքում բավականին ճոխ «նվերներ» է ստացել և՛ դրամի, և՛ դոլարի տեսքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շանթ Մանուկյանը անցած տարի ստացել է 270 մլն դրամ և 250 հազար դոլար»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով