Home » ՄԱՄՈՒԼ » «Նստի´ր, երկուս». Տիգրան Առաքելյանը՝ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին

«Նստի´ր, երկուս». Տիգրան Առաքելյանը՝ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին

Քրեական և զինվորական վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գրծով դատական նիստը: Ճառով է հանդես գալիս գործով մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը: Նա ասաց, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, ապացուցված: Նրա խոսքով՝ հանգամանքները ապացուցվում են նաև ամբաստանյալների ցուցմունքով: Մեղադրողի խոսքով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը ճիշտ է, այն պետք է թողնել անփոփոխ:

Hearing of Tigran Arakelyan’s case took place at the RA Civil Court of AppealՄիևնույն ժամանակ, Հակոբ Մարտիրոսյանի խոսքով՝ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին որոշումը տարածվում է գործով ամբաստանյալ Արտակ Կարապետյանի վրա. հաշվի առնելով դա՝ մեղադրողը միջնորդեց վերջինիս ազատել պատժից և վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը:  Մեղադրողի ճառի ընթացում թե ամբաստանյալները, թե դատական նիստի մասնակիցներն անընդհատ միջամտում էին: Տիգրան Առաքելյանը նույնիսկ արձագանքեց. «Նստի´ր, երկուս»: Հանդես գալով վերջին խոսքով՝ ամբաստանյալ Սարգիս Գևորգյանն ասաց, որ մեծ տարբերություն չկա՝ դատարանը կկայացնի արդացմա՞ն վճիռ, թե՞ ոչ. «Իշխանությունները ձև կգտնեն մեզ այստեղ վերադարձնելու համար»:   Ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյաննը արդարացման դատավճիռ պահանջեց: Արտակ Կարապետյանն էլ ասաց, որ ինքը շատ տխրեց, որ դատախազը չկարողացավ իր դերը կատարել: Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանն էլ դատարանին Քրեական դատավարության օրենսգիրք նվիրեց՝ նշելով, որ դրանում ոչ մի ենթատեքստ չկա, պարզապես նվեր է: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 13-ին:

Գրում է «168 Ժամ» օրաթերթը

Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy