Նստաշրջանի հայտնությունները (Photo)

Փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության օրհներգով ազդարարվեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը: Politik.am-ը ներկայացնում է նստաշրջանի հայտնություններին:
օեկ Այս նստաշրջանի հայտնություններից մեկը ԱԺ ՕԵԿ խմբակցության նորաթուխ անդամ Լեւոն Դոխոլյանն է, ով հայտնի է նաև «Քույրի Լևոն» մականվամբ: Նա այսօր առաջին անգամ էր մասնակցում ԱԺ լիագումար նիստին: Ի դեպ` Լևոն Դոխոյանը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին  քրոջ փեսան է: Լուսանկարում` ձախից երրորդն է:

 

 

 

հյդ

Հաջորդ հայտնությունը  ՀՅԴ խմբակցության նորեկ Միքայել Մանուկյանն է, ով ԱԺ-ում եկել է փոխարինելու Վահան Հովհաննիսյանին, իսկ վերջինս էլ ԱԺ-ն լքեց, որովհետև Սերժ Սարգսյանը նրան դեսպան էր նշանակել Գերմանիայի Դաշնությունում: Միքայել Մանուկյանը, ով լուսանկարում աջից առաջինն է, ըստ մամուլի հրապարակումների «Մեղեդի» սրճարանի սեփականատերն է:

 

 

բհկ

Չնայած նրան, որ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ամբողջությամբ չի համարվում նստաշրջանի հայտնություն, քանի որ ԱԺ-ում է դեռևս 2012 թվականի ընտրությունների արդյունքներով, սակայն ԲՀԿ առաջնորդը այնքան հաճախ է բացակայում ԱԺ նիստերից, որ կարելի է մատների վրա հաշվել, թե քանի անգամ է մասնակել նիստերին:

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով