Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Նռնակ են նետել Քոչարյանի տան վրա

Նռնակ են նետել Քոչարյանի տան վրա

քոչարյան ռոբերտԸստ newspress.am-ի տեղեկությունների` քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա: Անհայտ անձիք նռնակ են նետել նախկին նախագահի տան ուղղությամբ: Այնտեղ մեծ թվով ոստիկաններ են աշխատում:

Ոստիկանությունը հաստատում է, որ այսօր ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։ Ոստիկանության քննչական խումբն այժմ աշխատում է դեպքի վայրում։

Իրավապահները պայթյունի լուրջ հետեւանքներ չեն արձանագրել, նռնակը չի պայթել:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին հանրապետությունում չէ և գտնվում է Մոսկվայում:

Հիշեցնենք,որ  2008 թվականին, Կառավարության որոշմամբ Երեւանի Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը  անհատույց սեփականության իրավունքով հանձնվել է Քոչարյանին` որպես բնակարան:

Ինչպես «Ազատությանը» փոխանցել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Քոչարյանի տան մոտ պայթյուն չի գրանցվել, ընտանիքի անդամների հետ ոչինչ չի պատահել, իսկ ինքը` երկրորդ նախագահն այժմ աշխատանքային այցով Մոսկվայում է:

«Ուռճացված աղմուկ է, անհեթեթ միջադեպ»,- ասաց Սողոմոնյանը:

Դիտվել է 801 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy