Ի՞նչ կլիներ, եթե Ժիրայր Սեֆիլյանը դառնար գնդի հրամանատար

Ժիրայր Սեֆիլյանը Սահմանադրության փոփոխման «ակտիվ բոյկոտի» կողմնակից էԼավ, ի՞նչ կլիներ, եթե ժամանակին Ժիրայր Սեֆիլյանին առաջարկեին պայմանագրային գնդի կամ գումարտակի հրամանատարի պաշտոն, որը պաշտպանում է Արցախի հյուսիսային սահմանները, ամենադժվար հատվածը, ասենք Օմար կամ Մռավ: Պավլիկն էլ լիներ իր մոտ, Լամբարյան Արմենն էլ, Խանդոյան Արայիկն էլ, Ավետիսյան Մխիթրան էլ, մյուս տղերքն էլ: Վստահ Ժիրայրը Սփյուռքից գտնելու էր գումարներ ու լուծելու էր ընդհուպ պայմանագրայինների բնակարանային խնդիրները: Իրենց կերպարը թույլ էր տալու հայրենասիրական ոգով մեծացած երիտասարդների գոնե 3 տարով գնալ ծառայել այդ պայմանագրային ստորաբաժանումներում, թոշակի անցած զինվորականներն իրենց ընտանիքներով բնակվելու էին մոտակա բնակավայրերում, մարտական հերթապահությունից իջնող զինվորականներն էլ մինչև նոր հերթապահություն ոչ թե հեռանալու էին դեպի Չարենցավան կամ Արթիկ, այլ բնակարանի առկայության դեպքում իրենց ընտանիքներին էին տեղափոխելու ծառայության մոտակա բնակավայրեր: Այս տղերքն իրենց ծառայությունն էին անելու, միգուցե ազդեին մոտակա 1-2 բնակավայրի համայնքապետի ընտրությունների վրա, ունենալու էին ելույթներ ընդդեմ զիջումների, ինչը միանշանակ ուժեղացնելու էր մեր բանակցողների դիրքերը: Արդյունքում հեղափոխական աճող տրամադրության փոխարեն, որն առկա է այսօրվա Հայաստանում, կունենայինք ասենք հինգհազարանոց Քարվաճառ կամ Հաթերք:

Գրում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 783 անգամ
 


Այս թեմայով